Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Եթե ստեր արտաբերելու հարցում ես վարժեցված, ուրեմն, հավակնում ես լինելու կառավարիչ

Եթե ստեր արտաբերելու հարցում ես վարժեցված, ուրեմն, հավակնում ես լինելու կառավարիչ
24.08.2025 | 14:07

Հայաստանում 2 ֆաբրիկա է լավ աշխատում, մեկում պատրանքներ են արտադրում, մյուսում` ստեր։ Կարևոր չէ՝ որ ոլորտում և ինչ մասնագիտությամբ ես աշխատում, եթե կարողանում ես պատրանքներ ստեղծել, այլ ոչ՝ արժեք, կիսով չափ հաջողակ ես։ Իսկ եթե հետն էլ ստեր արտաբերելու հարցում ես վարժեցված, ուրեմն հավակնում ես լինելու կառավարիչ։

Տեսեք՝ վերջերս անընդհատ հանդիպում եմ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գրառումներին ու ապշում, թե այս մակարդակում մեր տնտեսությունը ո՞նց է դեռևս գոյատևում։ Ուրեմն, այս տղան բան ու գործ չունի. ամեն առավոտ գրառում է կատարում, թե քանի բարձած բեռնատար հատեց Վերին Լարսի սահմանը, քանի բեռնատար է պատրաստվում հատի, քանիսն են վերադառնալիս հատել Բագրատաշենի անցակետը և այլն։

Սովետի ժամանակ` պատմական Հայաստանում, նմանները լավագույն դեպքում գառաժի վարիչի տեղակալ կարող էին լինել, իսկ իրական Հայաստանում նրանք էկոնոմիկայի նախարար են։

Մնում է գրի` քանի բեռնատարի կառոբկա է ճանապարհին թափել, քանիսի յուղն ու ես իմ ինչն են փոխել...

Բայց ամենահետաքրքիրը այն է, որ քանի օր է Հայաստանի սահմանը հատող բեռնատարների մասին գրառում չի կատարում։ Եվ սա ինձ անհանգստացնում է։ Նշանակում է՝ կա՛մ ռուսները դաստիարակչական հերթական աշխատանքն են տանում, կա՛մ էկոնոմիկայի նախարարի համակարգիչն է փչացել։ Ես ավելի հակված կլինեի հավատալու երկրորդ վարկածին:

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 4165

Մեկնաբանություններ